Լուրեր
Վրաստանում մայիսի 5-ից որոշ սահմանափակումներ հանվում են
Այսօրվանից՝ մայիսի 5-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների 2-րդ փուլը, ինչը ենթադրում է որոշակի սահմանափակումների դադարեցում:

Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները դադարում են գործել: Համապատասխան որոշման մասին նախօրեին արդեն հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, այս փուլում սահմանափակումները կգործեն Թբիլիսիում և Ռուսթավիում, չնայած, հնարավոր է մյուս շաբաթվանից այստեղ էլ որոշում կայացվի հանել դրանք:

Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ:

Մայիսի 5-ից երկրում թույլատրվում են ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների աշխատանքը: Վարչապետը կարևորել էր հիշյալ որոշումն ինչպես լոգիստիկ բիզնեսի, այնպես էլ ավտոմեքենաների տեղափոխման առումով:

Վերականգնվում է նաև շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը: Այսօրվանից ոլորտի բոլոր, այդ թվում շինարարական պարագաների արտադրության մեջ ներգրավված ընկերությունները իրավունք ունեն վերսկսել գործունեությունը:

Սրա հետ մեկտեղ, կառավարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակ և ձեռնոցներ, ինչպես նաև պահպանել արտակարգ դրության պայմանները:

Վրաստանում արտակարգ դրությունը և պարետային ժամը կդադարեն գործել մայիսի 22-ին:

Ալիք Մեդիա
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.