Կորոնավիրուս, թե թունավորում. Վարակված երեխայի ընտանիքը կասկածում է
Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1000-ը: Վերջին օրերին, կորոնավիրուս է հաստատվել նաև նորածին երեխայի մոտ: Ընտանիքի անդամները ասում են, որ 10 ամսական նորածինը, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, հավանաբար թունավորվել է:
«Տանը չէի, երբ վերադարձա երեխան արդեն վատ էր: Նրան տեղափոխեցինք հիվանդանոց: Բժշկին ասացի, որ ձմերուկ, սեխ, լոլիկ և երշիկ է կերել: Ըստ երևույթին, թունավորվել է: Գիշերը հիվանդանոցում մնաց: Առավոտյան մեզ ասացին, որ երեխան կորոնավիրուս ունի: Այնուամենայնիվ, նա չուներ ոչ ջերմություն ոչ էլ հազ: Երբ բժիշկները եկան, այստեղ էին նաեւ լրագրողները, նրանց տեսնելուն պես բժիշկները փախան: Կորոնավիրուսի թեստ արեցին մեզ եւ մեր հարեւաններին:»,-ասում են 10 ամսական երեխայի ընտանիքի անդամները:
Տեղեկացնենք, որ 10 ամսական կորոնավիրուսով վարակված նորածինը Թելավիի քաղաքապետարանի Քարաջալա գյուղից է: Երեխային մոր հետ տեղափոխել են մանկական վարակիչ հիվանդանոց, որտեղ նրանք դեռ բուժում են ստանում: Բժիշկների տեղեկատվությամբ, երեխայի մոտ վիրուսի մեղմ ձևն է զարգացել, նրանց առողջական վիճակը կայուն է: