Լուրեր
Ճապոնացիներին համավարակից առաջացած սթրեսից ձերբազատվելու համար առաջարկում են պառկել դագաղում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սթրեսից ազատվել արտասովոր կերպով:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լարվածությունը թոթափել ցանկացողներին ապակե կափարիչով դագաղ է սպասվում, այն էլ «զոմբիների» շրջապատում:

Թուլացման այս տարօրինակ միջոցը հնարել է Scare Squad ընկերությունը, որպեսզի ինչ-որ կերպ աշխատանքով ապահովի իր աշխատակիցներին, որոնք սովորաբար ելույթ են ունենում ժամանցի կենտրոններում, այգիներում, որոնք ներկայում փակ են համավարակի պատճառով:

«Համավարակը սթրես է առաջացնում, և մենք հույս ունենք, որ մարդկանց համար մի փոքր հեշտ կլինի, եթե հնարավորություն ունենան մի լավ բղավելու», -ընդգծել են յուրատեսակ շոուի կազմակերպիչները:

Ներկայացումը տևում է 15 րոպե և արժե 800 իեն (7,5 դոլար): Հաճախորդը պառկում է դագաղում, իսկ որոշ ժամանակ անց նրա վրա փորձում են «հարձակվել» զոմբիները:
| Print |