Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 471 դեպքերից 360-ը կապված է Աջարիայի հետ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն

Նրա հայտարարությամբ, մայրաքաղաքում արձանագրվել է 57 նոր դեպք:

«Այսօր արձանագրված դեպքերի Աջարիայում հաստատվել է 360 դեպք, Իմերեթիում – 11, Թբիլիսիում – 57, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 22, Գուրիայում – 5, Սամցխե-Ջավախեթիում – 1, Կախեթիում՝ 6, Քվեմո Քարթլիում – 6, – Մցխեթա Մթիանեթիում – 3»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ Վրաստանում կա 3572 ակտիվ դեպք:

Հոկտեմբերի 3-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում ընդհանուր գրանցված է 37 դեպք:
| Print |