Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել
Վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել: Այս դեպքերից ամենաշատը հաստատվել է Ախալցիխեում, որտեղ վարակվածների քանակը կազմում է 14, Ապինձայում և Ադիգենում 13-ական դեպք, Բորջոմում՝ 10, Ախալքալաքում՝3, իսկ Նինոծմինդայում 2 նոր դեպք: 


Տարածաշրջանում գրանցվել է մահվան ևս երկու դեպք: 53-ամյա տղամարդն Ադիգենի մունիցիպալիտետից և 90-ամյա կինը Բորջոմիից: 

Ապաքինվել է ևս 15 մարդ և նրանց քանակը հասել է 303-ի: 

Նոյեմբերի 19-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում 1 489 դեպք է հաստատվել: 
| Print |