Լուրեր
«Վաղը դին կտեղափոխեն, մյուս օրը կհուղարկավորենք»,- Ախալցիխեում Կովիդ19-ից մահացածի հայրը (Տեսանյութ)
«Վաղը դին կտեղափոխենք Մցխեթայից, մյուս օրը կհուղարկավորենք»,- ասում է Ախալցիխեում Կովիդ19-ից մահացածի հայրը: 

Կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով Ա.Մ.-ին նախ Ախալցիեխի կլինիկա «Իմեդի» են տեղափոխել: 

«Երբ դժվարացավ շնչել, շտապ օգնության մեքենայով ուղարկեցինք Թբիլիսի: Նա ուներ ուղեկցող հիվանդություններ»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարեց մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին: 

Առողջական վիճակի բարդացման պատճառով Արթուր Մադոյանին տեղափոխել են Մցխեթա: Հիվանդանոցում բացատրում են, որ տղամարդուն կորոնավիրուսից բացի անհանգստացնում էին ուղեկցող հիվանդություններն ու շաքարը: Բուժումն ընթանում էր տասը օր շարունակ: 

Կլինիկայի մենեջեր՝ Լիկա Մումլաձեի խոսքով.

«Պացիենտը ծանր վիճակում հայտնվել է կորոնավիրուսից հետո, երկկողմանի պնեվմոնիայի և շնչառական խնդիրների հիման վրա, կլինիկա ընդունել ենք Նոյեմբերի 30-ին»: 

39-ամյա Ախալցիխեի բնակիչը 10 օր շարունակ բուժում էր ստանում Մցխեթայի կլինիկայում: Նա ուներ թրոմբային հիվանդություն: 


| Print |