Լուրեր
Կամավորը. Ջավախքից Արցախ
Հայրենիքը և հայրենասիրությունը լոկ բառեր չեն Գ ևորգի համար: Նա հայրենիքը խոսքերով ու գրքերով սիրելուց զատ նա և ֆիզակապես է լծվել դրա պաշտպանության գործին: Դա պատահական և զարմանալի չէր նրան ճանաչողների համար: Անունը` Գևորգ Չաուշի պատվին է դրած, որդու անունն էլ Մոնթե է:

Նինոծմինդայի բնակիչ Գեւորգ Ավագյանը մեկնել էր Հայաստան՝ մասնակցելու ղարաբաղյան պատերազմին: Նա վիրավորվել է մարտի դաշտում:  

Այս մասին գրառում էր կատարել ֆեյսբուքյան օգտատեր՝ Արմինե Կարեյանը:

«Վրաց սահմանապահները նախազգուշացրել էին նրան, որ եթե հատի սահմանը՝ կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը: Գեւորգը ուներ երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Վրաստանի, նա վրացական անձնագիրը տվել էր սահմանապահներին և ասել, որ հրաժարվում է դրանից: Ավելի ուշ՝ մի քանի ժամ անց, նրան վերադարձրել էին անձնագիրը և թույլ տվել հատել սահմանը», – գրում է Արմինե Կարեյանը ֆեյսբուքում:

Գևորգն իր ջոկատի հետ միասին գտնվում է Արցախի հյուսիս-արևելքում և հաջողությամբ կատարում է առաջնագծում իր առջև դրված բոլոր խնդիրները, հավելում էր գրառման հեղինակը:

| Print |