Լուրեր
ԱՀԿ-ն կոչ է անում վերադառնալ դիմակներ կրելու ռեժիմին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բոլոր կառավարություններին վերադառնալ դիմակների ռեժիմինի, քանի որ մահերի թիվը շարունակում է ավելանալ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ Omicron-ի ենթատեսակների պատճառով շարունակում է հիվանդության, հոսպիտալացումների և մահերի նոր ալիք հասունանալ ամբողջ աշխարհում:

Վարակների և հոսպիտալացումների թվի աճի պայմաններում Գեբրեյեսուսը կոչ է արել պետություններին փորձված միջոցները կիրառել, ինչպիսիք են դիմակներ կրելը:

«Ես մտահոգված եմ, որ COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել՝ լրացուցիչ ճնշում գործադրելով լարված առողջապահական համակարգերի և բուժաշխատողների վրա։ Ինձ անհանգստացնում է նաև մահացությունների թվի աճի միտումը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
| Print |