Լուրեր
Ռուսաստանի ավիադիսպետչերների գրեթե կեսը մասնակի պարապուրդի մեջ է
Ռուսաստանում մոտ 15 հազար դիսպետչերներ այս ժամանակաշրջանում գտնվում եմ մասնակի պարապուրդի մեջ: Դա Ռուսաստանում ավիադիսպետչերների գրեթե կեսն է, «Վեդոմոստի» պարբերականին ասել է Ավիադիսպետչերների դաշնային արհմիության նախագահ Սերգեյ Կովալևը:

Ըստ պարբերականի, Կովալևը նամակ է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն և խնդրել է ստուգումներ անցկացնել տրանսպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Օդային երթևեկության կազմակերպման պետական ընկերությունում, որը, արհմիության ղեկավարի պնդմամբ, «աշխատավարձի ֆոնդը խնայելու համար կրճատում է հաստիքները և մարդկանց պարտադրում է կես դրույքով աշխատել»:

Սակայն գլխավոր դատախազությունը հայտնել է, թե ստուգումներ անցկացնելու հիմքեր չունի: Այդ են արհմիությանը փոխանցել նաև Անվտանգության դաշնային ծառայությունից:

Արհմիության փոխանցմամբ, Օդային երթևեկության կազմակերպման պետական ընկերությունը համավարակի մեկնարկից հետո կորցրել է եկամուտների մոտ 60 տոկոսը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էլ արևմտյան երկրները փակել են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ինչից հետո իրավիճակն էլ ավելի է վատթարացել: Բացի այդ, պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի հարավում դադարեցրել են աշխատանքը 11 օդակայաններ:

Արհմիության փոխանցմամբ, օդային նավիգացիայի գինը ռուսական ավիաընկերությունների համար տասն անգամ ավելի քիչ է, քան արտասահմանյան ընկեությունների համար, մինչդեռ, ռուսական ընկերությունների սպասարկումից ստացվող եկամուտը ծախսերի մեկ վերցերորդին էլ չի հասնում:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգներն արգելել են օդանավերի և պահեստամասերի վաճառքը կամ տրամադրումը ռուսներին, ինչի հետևանքով, Ռուսաաստանում շահագործվող քաղաքացիական ինքնաթիռների քանակը կրճատվել է:
| Print |