Լուրեր
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել ռուսական բանակը երկու միլիոնի հասցնելու մասին։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրի համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից ռուսական բանակում զինծառայողների թիվը կավելանա 137 հազարով և կկազմի 2 միլիոն 40 հազար մարդ։

2017 թվականի հրամանագրով ռուսական բանակում ծառայել է մեկ միլիոն 903 հազար մարդ:
| Print |