Լուրեր
Ավտովթար Ախալքալաքում՝ տուժել է 6 մարդ
ՃՏՊ դեպի Օրջա գյուղ տանող ճանապարհին

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա տանող ճանապարհահաատվածում։ Բախվել են Mercedes եւ Skoda մակնիշի մարդատար մեքենաներ, Mercedes-ն ամբողջությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Տարածում է Atv12-ը։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից Atv12-ին հայտնեցին, որ պատահարի հետեւանքով 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։

Մեքենաներին հասցված վնասը զգալի է։
Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է։ Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
| Print |