Լուրեր
Ռուսաստանի քաղաքներից մեկում բնակիչներին տարհանում են
Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ջրամբարտակ է փլուզվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օպերատիվ ծառայություններում։

Քաղաքի բնակիչներին տարհանում են հեղեղման վտանգի տակ գտնվող տներից, ասել է գործակալության զրուցակիցը։

Հեղեղման վտանգի առջեւ կարող են հայտնվել 4 հազար մասնավոր տներ, որոնցում ապրում է 10 հազար մարդ։

Փրկարարներն իրականացնում են ամբարտակի ամրացման աշխատանքներ։ Կանխիչ նպատակներով իրականացվում է շրջայց բակերում, բնակիչների տարհանում հեղեղման հնարավոր գոտուց։

Հրշեջները տարհանում են տարեցներին եւ շարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին հեղեղման գոտուց։
| Print |