Լուրեր
Ախալցիխեում պայթյուն է տեղի է ունեցել
Թամարաշվիլի փողոցում գտնվող «Սմարթ» խանութի Ախալցիխեի մասնաճյուղում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունի ձայնը լսվել է շենքի երկրորդ հարկում։ Վնասվել է խանութի մի մասը։

Տեղում աշխատում են ոստիկանության և հրշեջ-փրկարար ծառայության խմբերը։
Ականատեսների խոսքով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Քիչ առաջ էի դուրս եկել, երբ ուժեղ պայթյունի ձայն լսվեց։ Փառք Աստծո, բոլորը լավ են, բայց շատ վախեցանք։ Վնասվել է երկրորդ հարկը», – ասել է «Սմարթ»-ի աշխատակիցը։

Թամարաշվիլի փողոցի բնակիչները շեշտում են պայթյունի ուժգնությունը։

Tv9news.ge-ին դեպքի վայրում աշխատում է և պարբերաբար կտրամադրի մանրամասներ։
| Print |