Լուրեր
«Ցուցարարներին սահմանված տուգանքները գերազանցում են 60,000 լարին»
Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՍԱԻԱ) հայտարարում է, որ «Վրացական երազանքը» փորձում է ճնշել բողոքը ռեպրեսիվ օրենքների և դատարանի միջոցով՝ նշելով, որ այս պահի դրությամբ ցուցարարներին սահմանված տուգանքների ընդհանուր գումարը գերազանցում է 60,000 լարին։

ՍԱԻԱ-ն ընդգծում է, որ վարչական կալանքի ժամկետի քառակի ավելացումն ու տուգանքների աճը հստակ ցույց են տալիս, որ փոփոխությունների նպատակն է քաղաքացիների պատժումն ու վախեցումը։

«2023 թվականից մինչ այսօր խաղաղ ցուցարարների վարչական ձերբակալությունը լայն տարածում է գտել։

2025 թվականի փետրվարի 7-ի դրությամբ վարչական իրավախախտումների գործերով դատական գործընթացները վերաբերել են 1,600-ից ավելի անձանց»,
- գրում է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերին և փետրվարին արագացված ժամկետներում ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝
  • Վարչական կալանքի ժամկետը քառապատկվել է՝ 15 օրից դարձել 60 օր։
  • Տուգանքների չափը զգալիորեն ավելացել է, որոշ դեպքերում տասնապատկվել է։
| Print |