2024 թվականին ձմեռային անվադողեր չօգտագործելու համար ընդհանուր առմամբ 654 տուգանք է արձանագրվել։ Այս մասին նշված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներում։
Դրանցից 42 տուգանք արձանագրվել է Սամցխե-Ջավախքում։
Դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը որոշ ճանապարհահատվածներում տրանսպորտային միջոցների համար ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է։ Սահմանափակումները վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ ներքին նշանակության ճանապարհներին։
Վիճակագրության համաձայն, այլ շրջաններում տուգանքների թիվը հետևյալն է.
- 319՝ Իմերեթիում
- 150՝ Քվեմո Քարթլիում
- 59՝ Մցխեթա-Մթիանեթիում
- 37՝ Կախեթիում
- 5՝ Շիդա Քարթլիում
- 2՝ Թբիլիսիում
Եթե ձմեռային անվադողերը կամ սահելու դեմ պաշտպանիչ շղթաները չեն համապատասխանում պահանջներին և վտանգ են ներկայացնում, վարորդը տուգանվում է 100 լարիով, վարորդական իրավունքի համար տրված միավորների քանակը կրճատվում է 5-ով: