Սամցխե-Ջավախեթիում թափառող շունը կծել է կնոջը
Ադիգենիի շրջանի Արալի գյուղում անօթևան շները հարձակվել և կծել են 83-ամյա կնոջը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ին։ Այս մասին տեղեկացնում է տեղի բնակիչներից մեկը իր սոցիալական ցանցում։ Կնոջը բազմաթիվ վերքերով տեղափոխել են Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա։
Բժշկական հաստատության կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլիի խոսքով՝ կնոջ վերքերը մշակել են, որից հետո նրան դուրս են գրել։
«Ժամը 10-ն էր երեկոյան, տուն գնալիս ճանապարհին սկսեցին ինձ հետևել, փախչում էի դեպի ճանապարհ։ Մեկը ատամներով հագուստիցս բռնեց։ Մեքենա էր գալիս, վարորդին սկսեցի ձեռքերով հասկացնել ու օգնություն խնդրել: Մինչև հիմա չեմ հանգստանում վախից», – սոցիալական ցանցում գրում է Արալի գյուղի բնակիչ Թամար Չանտլաձեն։ Նրա գրառման ներքո գյուղացիները հայտնում են, որ չորս ագրեսիվ շուն դեռ գտնվում են գյուղի կենտրոնում։ Բնակիչները խնդրում են օգնություն ցուցաբերել։