Լուրեր
Միկրոավտոբուսը, որը վարում էր անչափահասը բախվել և վնացել է 5 մեքենա
Վարկեթիլում տեղի է ունեցել ավտովթար։

Միկրոավտոբուսը բախվել և վնասել է մի քանի կայանված ավտոմեքենա։ Առկա տեղեկատվության համաձայն՝ վնասվել է հինգ մեքենա։

Ինչպես նշում են տեղացիները, միկրոավտոբուսը, ենթադրաբար, շարժման է դրել մի խումբ անչափահաս, որի հետևանքով կարճ ժամանակ անց բախվել է մի քանի մեքենայի։

Տեղի ունեցածի արդյունքում տուժածներ չեն գրանցվել։
| Print |