Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները կվերականգնվեն. Պուտին
Որոշ ժամանակ անց Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները անպայման կվերականգնվեն, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը ավելի բարդ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Վլադիմիր Պուտինի պնդմամբ՝ Եվրոպայում շատ մարդիկ կան, ովքեր կիսում են Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն քչերը համարձակվում են արտահայտել իրենց կարծիքը։
«Ոմանք լռում են, ոմանք շատ համեստ կերպով ինչ-որ բան են ասում, որպեսզի հատկապես չլսվեն։ ԵՄ-ում քիչ մարդիկ են, ովքեր պաշտոնական իշխանության ճնշման պայմաններում համարձակվում են արտահայտել իրենց տեսակետը, ոչ միայն արտահայտել, այլ ցույց տալ, որ իրենք այդ տեսակետն իսկապես ունեն», – ասել է Վլադիմիր Պուտինը։