Քաղաքականություն
Հայաստան-Ադրբեջան պատերազմ չի լինի՝ Փաշինյան
Չնայած ներքին և արտաքին սադրանքներին, Հայաստան-Ադրբեջան պատերազմ չի լինի, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ տարածաշրջանն արժանի է խաղաղ և բարգավաճ կյանքին։

«Վերջին տարիներին ես իմ գործունեության կարևոր հատվածը նվիրել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ քննարկումներին։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդյունք է մեր պատմության ընթերցման և վերաիմաստավորման։ Դա հաղորդագրություն է, որ ուղարկվել է մեզ պատմական Հայաստանի կողմից։ Այդ գաղափարախոսությունն ասում է՝ մի՛ կրկնեք իմ ուղին, այլ կենտրոնացեք ազատության, երջանկության և բարեկեցության կերտման վրա՝ մեր երազանքների երկրում։ Այսօր մենք ունենք նման հնարավորություն և պարտավոր ենք այն օգտագործել։ Այսօր մենք ունենք հնարավորություն մեր նպաստը բերելու մեր տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցմանը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
| Print |