Տնտեսություն
«Tesla» ընկերությունը բիթքոյնների 75%-ը վաճառում է
«Tesla» ընկերությունը իր բիթքոյնների 75%-ը վաճառում է, փոխարենը ստանալով 936 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Укринформ-ը, հղում անելով CNBC-ն։

Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերութան 2-րդ եռամսյակի եկամուտների հաշվետվության մեջ ասվում է, որ 2-րդ եռամսյակի վերջի դրությամբ նրանք բիթքոինի գնումների մոտավորապես 75%-ը փոխարկել են ֆիատ արժույթի:

Ընկերությունը հայտնել է, որ այս վաճառքներն իր հաշվեկշռին ավելացրել են 936 միլիոն դոլար կանխիկ գումար:

Bitcoin-ն աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթն է, որը ներկայացնում է կրիպտոարժույթների ամբողջ շուկայի ամենամեծ բաժինը: Դա հանրությանը ներկայացված առաջին կրիպտոարժույթն էր և, համապատասխանաբար, ունի ամենազարգացած ենթակառուցվածքը։ Ենթադրվում է, որ հենց Bitcoin-ն է կրիպտոարժույթի աշխարհում տենդերնցների օրենսդիրը:
| Print |