Տնտեսություն
Ռուբլին արժեզրկվել է՝ փոխարժեքն այսօր
Դոլլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել: Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ երեկ երեկոյան կայացած առևտրի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,6728 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0025 լարի։

1000 հայկական դրամը այսօր կարող եք ձեռք բերել 6,78 լարիով, 100 ռուսական ռուբլին կարժենա 2,83 լարի, թուրքական լիրան՝ 0,082 թեթրի։

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8532 լարի։ Ըստ այդմ՝ եվրոյի փոփոխությունը կազմել է 0,0059 լարի։

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում ապրիլի 18-ի առավոտյան

100 դոլլարը վաճառվում է 266․5 լարիով, գնվում՝ 267․5 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 27․8 լարիով, գնվում՝ 28․5 լարիով
100 եվրոն վաճառվում է 284 լարիով, գնվում՝ 287 լարիով
| Print |