Իրավունք
Տղամարդուն սեփական գերեզմանը փորել տալու համար մեղադրյալները կմնան կալանքի տակ (Տեսանյութ)
Օգոստոսի 27-ին Ախալցիխեի շրջանային դատարանը, տղամարդուն սեփական գերեզմանը փորել տալու հարցում մեղադրվողներին դատապարտեց երկու ամսվա նախնական կալանքով:
Գործը հանձնվել է դատավոր Լուիզա Թոդուաին: Դատախազ՝ Գելա Մաղրաձեն երկու մեղադրյալների համար էլ որպես պատիժ պահանջեց կալանքը: Ըստ նրա՝

«Օգոստոսի 22-ին տեղի ունեցած բռնության փաստով ձերբակալված՝ 1965 թվականին ծնված Կուկուրի Պլաճիաշվիլիին և 1986-ին ծնված Իրակլի Գոգալաձեին ազատ արձակելը մի կողմից կվտանգի տուժածի ընտանիքին, մյուս կողմից՝ ճնշում կգործադրի վկաների վրա, քանի որ նրանք գյուղացիներ են»:


Ձերբակալվածների փաստաբանն ասում է, որ երկուսն էլ մասամբ խոստովանել են իրենց մեղքը: Նինո Դեմետրաձեն ասում է, որ.

«Իրակլի Գոգալաձեն պատահաբար է ներգրավվել միջադեպում: Պատմությունը լսել է միայն նրանից հետո, երբ տուժվածը սեփական կամքով նստել է մեքենան ևԿուկուրի Պլաճիաշվիլին պատրաստվել է ձեռք բարձրացրել զոհի վրա»:

Ինչ վերաբերում է Կուկուրի Պլաճիաշվիլիին, ապա, ըստ փաստաբանի, նա իրեն մեղավոր է ճանաչում բանավոր և ֆիզիկական վիրավորանքի համար, բայց փաստում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված չէր:

«Դուրս եկավ իրավիճակից, քանի որ Մուրադաշվիլին բազմիցս եղել է գողության կենտրոնում: Ավելին, տուժածին խոշտանգելու, ծեծի ենթարկելու կամ հարկադրելու առիթ չի ունեցել: Ինչ վերաբերում է գերեզմանը փորելուն, ապա Կուկուրին ինքն է մի քանի անգամ բահով փորձել փորել, Մուրադաշվիլիին վախեցնելու նպատակով, որ այլևս չհամարձակվի տնից գողանալ փող կամ այլ իրեր: Ավելին, իմ տեղեկություններով, Ասպինձայի ոստիկանական բաժանմունքի կողմից նրա դեմ գողության մեղադրանքով գործ է հարուցվել»:

Օգոստոսի 25-ին, ոստիկանությունը ձերբակալել է նախկին գյուղապետ՝ Կուկուրի Պլաճիաշվիլիին և գյուղի բնակիչ՝ Իրակլի Գոգալաձեին: Ներքին գործերի նախարարությունը նախնական հետաքննությունը սկսել էր Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի Ա ենթակետով, որը նախատեսում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առևանգում:

Հիշեցնենք, որ Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղի բնակիչ՝ Մանուչար Մուրադաշվիլին լրագրողներին պատմում է, որ գյուղապետի նախկին ներկայացուցիչը գյուղի բնակչի հետ նրան ստիպել են փորել սեփական գերեզմանը: Պատճառը 380 լարի գումարն է, որի գողության մեջ մեղադրում են Մանուչար Մուրադաշվիլուն:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին: Մուրադաշվիլիի խոսքով նրան խարդախորեն նստեցրել են մեքենան, ծեծի են ենթարկել և տարել գյուղի գերեզմանատուն ՝ ստիպելով փորել սեփական գերեզմանը:


| Print |