Գյուղատնտեսություն
«Երիտասարդները ոչ մի կերպ աշխատել չեն կարող»,- գյուղացիներ
Գյուղ Իդումալան գտնվում է հարավային Վրաստանում, Ասպինձայի մունիցիպալիտետում: 2002 թվականին անցկացրած բնակչության մարդաքանակի հաշվարկների համաձայն, գյուղում ապրում էր 386 բնակիչ: Իսկ 2014 թվականին, այս թիվը նվազել է մինչև 299-ը:

Գյուղում բազում լքված ու փակված տներ կան: Ըստ տեղացիների, Իդումալայում, փակ դռների քանակի աճը պայմանավորված է գյուղում գործազրկության խնդրով: Այս պատճառով, տեղացիները գնում են և իրենց տունը փականքի հետևում թողնում:
«Բոլոլրը գնում են գյուղից, քիչ-քիչ ամբողջովին կդատարկվի: Երիտասարդները աշխատել չեն կարողանում: Այստեղ ինչ են անելու: Գյուղատնտեսությամբ ապրել ու գոյատևել բոլորը չեն կարող»,- ասում է տեղացիներից մեկը»: Իդումալա գյուղում կաբելային ինտերնետ չկա: Սա բնակչության համար խնդիր դարձավ այն բանից հետո, երբ համաճարակը խանգարեց աշակերտներին դպրոցի պատերի ներսում սովորել: Նրանց համար դժվար է մասնակցել առցանց դասերին, քանի որ ինտերնետը նրանց մոտ ուժեղ չի աշխատում և հաճախ է անջատվում:

«Գյուղում լավ ինտերնետ չկա, երբեմն, այս պատճառով օնլայն դասընթացներին չեմ կարող մասնակցել: Դասի կեսից անջատվում է և մինչև նորից կմիանա, դասը ավարտվում է»,
- ասում է աշակերտը:

Որպեսզի գյուղը չդատարկվի, բնակիչների համար պետք է գոնե տարրական պայմաններ ստեղծեն - համարում են տեղացիները: Նրանք ասում են, որ մեկ տարի առաջ իրենց ընդհանրապես չէր անհանգստացնում ինտերնետը, սակայն համաճարակը հեշտությամբ ցույց տվեց, որ այսօր դա նույնպես խնդիր է: Որպեսզի Իդումալայի երիտասարդ սերունդը կարողանա հեռակա կրթություն ստանալ անհրաժեշտ է, պետությունը գյուղերին ապահովի ինտերնետով:

Բացի կրթությունից, եթե խթանվի երիտասարդների առողջ ապրելակերպի աջակցությունը, ապա փոքր հասակից չեն հուսահատվի գյուղից – համարում են տեղացիները: Սրա համար խնդրում են ստեղծել մարզադաշտ:

«Այսօրվա դրությամբ, գյուղերում զվարճանքի միջոցներ չկան: Մինի մարզադաշտ անգամ չունենք: Լավ կլիներ, եթե ունենաինք: Երեխաները կզբաղվեին սպորտով, կզվարճանային դասերից հետո, և ով գիտի, միգուցե նրանք այնքան տաղանդավոր լինեին, որ նույնիսկ հաջողության հասնեին», - ասում է գյուղացին:


Իդումալայում կասեցվել է 2019 թվականի գարնանը սկսված Սուրբ Նինո եկեղեցու շինարարությունը: Աշխատանքները տևեցին մի քանի ամիս, այնուհետև գործընթացը հետաձգվեց անորոշ ժամանակով: Եկեղեցին կառուցվել է տեղի բնակիչների ֆինանսական աջակցությամբ:

«Շինարարությունն ընթանում էր գյուղից արտագաղթողների միջոցներով: Հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում», - ասում է Իդումալա գյուղի բնակիչներից մեկը:

Իդումալա գյուղում Ասպինձայի գյուղապետի ներկայացուցիչ Տարիել Ափցիաուրին ասում է, որ եկեղեցու շինարարական ծախսերը հավաքել են իրենք ՝ գյուղացիները, և պետությունը երբեք չի խառնվել գործընթացին: Որոշ ժամանակ անց նրանք չկարողացան գումար հայթայթել, և տաճարի շինարարությունը դադարեցվեց: Ըստ նրա ՝ չի նախատեսվում բյուջեից միջոցներ հատկացնել շինարարությունը ֆինանսավորելու համար:

«Ես կասկածում եմ, որ ինչ-որ մեկը դա կֆինանսավորի, մինչ այժմ միայն մարդիկ էին գումար տրամադրում: Գործընթացը դադարեցված է» - ասաց Տարիել Ափցիաուրին:

Ինչ վերաբերում է գյուղում լքված ու փակված տներին, ապա համայնքապետի ներկայացուցիչը հերքում է գյուղում այս խնդրի առկայությունը և ասում, որ ոչ ոք գյուղից չի հեռանում:

«Գյուղում միգրացիա չկա, ոչ ոք չի հեռացել, նման ապատեղեկատվություն ո՞վ է տրամադրել ձեզ»:

Ըստ Տարիել Ափցիաուրիի, գյուղում նախատեսվում է մինի մարզադաշտի տեղադրում, բայց թե երբ է այն կազմակերպվելու կամ կտրամադրվեն արդյոք միջոցներ տեղական բյուջեից, այն մասին քաղաքապետի ներկայացուցիչը տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է ինտերնետի խնդրին, որը տեղացիները խնդրում են լուծել, Տարիլ Ափցիաուրին «Իններորդ ալիքի» մոտ հաստատում է, որ գործող ցանցը չի տարբերվում արագությամբ:

«Գյուղում ինտերնետ ունենք, բայց շատ դանդաղ է աշխատում և դրա համար երեխաները օնլայն դասըթացներին դժվարանում են մասնակցել, կմտածենք, թե ինչ կարող ենք անելլ»,- ասում է գյուղապետը:

Խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակչությանը, կառավարությունը կարծես թե չի տեսնում: Տեղի իշխանությունը պնդում է, որ գյուղի պայմաններն անտանելի չեն: Ներքին ճանապարհների մի մասը կարգին է, և խմելու ջուրը մատակարարվում է առանց խնդիրների: Ինչ վերաբերում է բնական գազին, ապա առաջիկայում գյուղացիներին խոստանում են գազ տրամադրել: Այնուամենայնիվ, այն հարցերը, որոնք տեղացիները խնդրում են լուծել, դեռ խնդիրներ են մնում:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.