Գյուղ, որտեղ կորոնավիրուսից շատ վախենում են աղքատությունից
17:24 / 13.04.2021
Գազի, ջրի, ճանապարհի և բերքի վաճառման խնդիրը, պետական լեզվի չիմացությունը, գործազրկությունն ու առանց եկամուտի մնացած բնակիչները, Կովիդ19-ի պատճառով սահմանված կանոնակարգերը և համաճարակից առաջացած տնտեսական ճգնաժամը – Դադեշի բնակիչները խնդիրների լուծման միակ ելքը գտնում են ճանապարհը դեպի Ռուսաստան: Ախալքալաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նրանք կառավարությունից օգնություն են խնդրում:
Գրիգոր Սարոյանը պահում է իր ընտանիքը ՝ աշխատելով Ռուսաստանում:COVID19- ի պատճառով նա արդեն երկրորդ տարին է ստիպված է մնալ Վրաստանում:Չնայած նրան, որ լավ բերք է ստացել, նրա սոցիալական վիճակը միևնույն է վատացավ:Ստացած կարտոֆիլի միայն չնչին մասն է վաճառել ՝ այն էլ ինքնարժեքից ցածր գնով, մի մասով կերակրել է անասուններին, իսկ մնացած մասը փչացել է:
«Այս տարի արդեն չգիտեմ ինչպես վարվել, ամեն ինչին գումար է հարկավոր, եթե չպետք է վաճառեմ, ապա ինչու՞ եմ տանջվում: Կամ ի՞նչ միջոցներով եմ ցանելու, դիմեմ բանկի օգնությանը, հետո ինչո՞վ վճարեմ, եթե ստացած բերքը չեմ կարող վաճառել»,-հարցնում է Գրիգոր Սարոյանը:
Սարոյանի նման, գյուղում ստեղծված բարդ դրությունից խոսում է նաև Սոսո Սիմոնյանը: Նա ասում է, որ 21-րդ դարում բնակչությունը տարիներ շարունակ պահանջում է բնական գազ և ճանապարհ: Տեղացիները նախընտրական փուլում այս խոստումները միշտ ստանում են, բայց ընտրություններից հետո խոստումը մնում է խոստում:
«Գյուղում ունենք բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն: Դուք ինքներդ տեսաք, թե ինչպիսի իրավիճակում է ճանապարհը: Խնդիրները լուծողներ չունեն, շատ ենք դիմել, բայց պատասխան ոչ ոքից չենք ստացել»,- ասում է Մարտին Մանուկյանը:
«Ոչ բուժկետ ունենք, ոչ խմելու ջուր: Անձրևի ժամանակ ջուրը պղտորվում է, հազար ու մի բան է հոսում: Փետրվարին երեխաները հիվանդացան, թունավորված էին: Կարծում ենք, որ ջուրն էր պատճառը: Դժվարանում է ոչ միայն այս գյուղը, այլ՝ ամբողջ տարածաշրջանը»,- բողոքում է Սոսո Սիմոնյանը:
Չնայած առկա խնդիրներին ՝ գյուղացիները կարծում են, որ պետական լեզուն սովորելը կբարելավի նրանց սոցիալական վիճակը:Այդ պատճառով, Դադեշի հանրային դպրոցը Կրթության և գիտության նախարարությունից խնդրեց վրացերենի ուսուցիչ ուղարկել: Ցիրա Մամացաշվիլին դադեշցիներին վրացերեն սովորեցնում է 2013 թվականից: Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից Ջավախեթի ուղարկված ուսուցիչը նույնպես փորձում է բարելավել քաղաքացիական ինտեգրման գործընթացը, անգամ անձնական հարաբերությունների միջոցով: Նա կառավարությանը խնդրում է լուծել Դադեշում առկա խնդիրները:
«Նրանք շատ աշխատասեր ու լավ մարդիկ են, բայց հատկապես բարդ իրավիճակում են հայտնվել համաճարակի պատճառով: Մեծ մասը լքում է գյուղը ՝ փորձելով ընտանիքը պահել հեռվից: Որքան շատ աջակցեն գյուղացուն, այնքան քիչ կցանկանան գնալ մեկ այլ երկիր: Նման հարուստ հողը, ինչպիսին Ջավախքում է, չպետք է մնա առանց հսկողության», - ասում էՑիրա Մամացաշվիլին:
Ցիրա Մամացաշվիլիի նման, տեղացիները կենտրոնանում են բնակչության միգրացիայի վրա: Գրիգոր Սարոյանի խոսքով ՝ գյուղում մարդիկ մնում են միայն ձմռանը. «Ամռանը տները հիմնականում փակ են, քանի որ երիտասարդները Ռուսաստան են մեկնում աշխատանքի»:
Էդգար Թումասյանը գյուղի խնդիրների վերաբերյալ հաճախ տեղեկատվություն է տրամադրում Ախալքալաքի քաղաքապետարանին: Սակայն Դադեշում քաղաքապետի ներկայացուցիչն ասում է, որ մինչ այժմ ոչ մի հարց լուծված չէ:
«Եթե սահմանները բացվեն և մարդիկ կարողանան գնալ Ռուսաստան, ապա այսպիսի բարդ վիճակում չեն լինի»,- մտածում է Էդգար Թումասյանը: Ի տարբերություն ներկայացուցչի, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետն ասում է, որ բնակչությունը խմելու ջրի խնդիր չունի: Այնուամենայնիվ, այս տարի Սուլդա-Դադեշ հատվածի համար նախատեսվում մատակարարել ջուր և ավելացնել դեբետը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա նա ասում է, որ այս հարցը գյուղնախարարության նախարարության իրավասությունն է: Ճանապարհի և բնական գազի խնդիրը լուծելու ծրագրեր այս փուլում չկան:
«Ախալքալաքում 64-ից միայն 20 գյուղն է, որտեղ գազ չկա, մենք դիմել ենք նախարարություն, որպեսզի այս խնդրի լուծման միջոցներ ձեռնարկեն: Ճանապարհի ասֆալտապատումն այս տարի չի նախատեսվում: Միաժամանակ ամեն ինչ չի իրագործվում»:
Յուրի Հունանյանն հայտարարում է, որ բերքի վաճառման խնդիրը առկա է ոչ միայն Դադեշում, այլ ամբողջ Ջավախքում:
«Ասում են, որ Թբիլիսիի շուկայում 30-40 թեթրիով է վաճառվում կարտոֆիլը, այսինքն այնտեղ գնալն անիմաստ է: Որոշ ժամանակ առաջ, Ղազախստանից բեռնատար էր եկել, մոե 70 տ կարտոֆիլ տարան: Եթե այս գործընթացը շարունակվի, շատ լավ կլինի: Չնայած, վերոնշյալ հարցը պետք է կարգավորի շուկան»,- համարում է Յուրի Հունանյանը:
Դադեշը գտնվում է ծովի մակարդակից 1800մ բարձրությամբ: Գյուղում ապրում է 170 մարդ: Չնայած տնտեսական ճգնաժամին, տեղացիները չեն պատրաստվում պատվաստվել COVID19 դեմ պատվաստանյութով: Հատկապես նրանից հետո, երբ Ախալցիխեում պատվաստումից հետո բուժքույրը մահացավ: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: