Հասարակություն
Ինչ է սովորեցրել կյանքը տարեց բժիշկներին ու բուժքույրերին

93-ամյա Թամարը կորոնավիրուսի ծայրահեղ հետևանքներից դժվարությամբ է փրկվել: Համեմատաբար թեթև կերպով է ապաքինվել 83-ամյա Դեմուրը: Մասնագիտությամբ նրանք բժիշկներ են, ուստի երկուսն էլ հիվանդությանը նայում են երկու տեսանկյունից՝ որպես բժիշկ և պացիենտ: Մեկ տարի առաջ ստացած փորձն էլ ավելի հստակ ապացուցեց այն, ինչը գիտեին մինչ այդ՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար գոյություն ունի միայն մեկ ընտրություն: Սրանում վստահ է նաև 73-ամյա Նազին: Չնայած բազմաթիվ հիվանդություններին, բուժքույրը որոշում կայացրեց անհապաղ պատվաստվել:

Թամար Ղիփիանին անցած տարի Բաթումիի հիվանդանոցում 25 օր պայքարում էր կորոնավիրուսի դեմ:

«Հոկտեմբերի 12-ին ինձ մոտ հաստատվեց կորոնավիրուս: Սկսվեց չոր հազ, ջերմություն մինչև 38 աստիճան: Ոչ մի ցավ չունեի, բայց միևնույն է, տնքում էի: Հոկտեմբերի 15-ին գնացի հիվանդանոց: Առաջին չորս օրն այնքան լավ էի զգում ինձ, որ կատակում էին, թե մնամ հիվանդանոցում և աշխատեմ այնտեղ: Հետո առողջական վիճակս բարդացավ, մահանում էի, երկու օր շարունակ: Մեծ դժվարությամբ են փրկել ինձ»,- հիշում է բժիշկը:

Թամարի վիճակը ծանր էր: Տառապում էր շնչառության անբավարարության և բարձր ջերմության պատճառով: Նա կորցրել էր համի զգացումը։ Կլինիկայից դուրս գրվելուց հետո երկար ժամանակ հազում էր։

«Թե ինչպես էի զգում ինձ, բացատրել չեմ կարող: Նույնն է, ինչ դժողքից վերադարձող մարդը կլիներ: Սարսափելի գլխացավ, ոսկորների, կողոսկրերի ցավեր էի զգում: Հետո երկու օր շատ վատ էի, կարծում էի, թե վերջակետ եմ դնում ամեն ինչին: Մեռած էի, այնքան վատ էի, չէի էլ հասկանում ինչ էին ներարկում: Հանգուցյալներ էին դուրս հանում կլինիկայից, իսկ ես ողջ դուրս եկա»:

Երբ բժիշկների տված ժամանակը (այդ ժամանակահատվածի համար վեց ամիս) անցավ, նա ընտանիքի անդամների հետ ընտրեց «Սինոֆարմ» պատվաստանյութը և պատվաստվեց Ասպինձայում։
«Ապրել եմ այն ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում էր խոլերայի դեմ: Այս ամբողջ ընթացքում, մարդկությանը փրկել է պատվաստանյութը: Հիմա, երբ մարդիկ հույս չունեն ապրելու, բոլորին ասում եմ, որ պատվաստումից բացի, ելք չկա: Նախկինում էլ մտածում էին, թե պատվաստանյութը հորինել են, վախենում էին, բայց պարզվեց, որ պատվաստանյութը փրկեց մեզ այդ համաճարակից»:

Նրա ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են: Հիմա հիշում է այն ժամանակահատվածը, երբ համաճարակը ընտանիքներ էր ոչնչացնում, նա բոլորին կոչ է անում պատվաստվել:

«Երբ առաջին դասարանում էի, տասերորդ դասարանի երեք աշակերտուհի միաժամանակ մահացան: Այն ժամանակ ակտիվ տարածված էր տուբերկուլյոզը: Դրանից հետո, խոլերան ի հայտ եկավ: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս գնում նրանց ցանկապատի մոտ կանգնում, հեռվից կերակուր տալիս նրանց: Այդ ժամանակ ոչինչ չգիտեին, բայց հեռավորություն էին պահպանում»:

Նա տեսել է բազում համաճարակներ - տուբերկուլյոզ, դիֆթերիա, խոլերա։ Ասում է, որ պատվաստումն այն ժամանակ էլ հակառակորդներ է ունեցել:

«Երբ սկսեցի աշխատել, շատ ծնողներ խնդրում էին, որ չպատվաստվեմ: Ինչպես հիմա է, նախկինում էլ կային անձինք, ովքեր վախենում և չէին պատվաստվում: Բոլոր համաճարակների ժամանակ, մարդկանց փրկել է պատվաստումը»:

Թամար Ղիփիանին կարծում է, որ երբ պատվաստված ես, քեզ ապահով ու պաշտպանված ես զգում: Սրա համար ունի հիմնավոր ապացույցներ.
«Մի համաճարակի զոհ է դարձել իմ եղբայրը, երբ երկրորդ որդին ծնվեց ընտանիքում, արդեն պատվաստանյութ կար, Զեստափոնից բերեցին և այսպիսով երեխան փրկվեց: Ահա թե ինչու ես հավատում եմ այս պատվաստանյութերին»:
Կորոնավիրուսի ուժն ու հզորությունն իր մաշկի վրա զգացել է նաև Դեմուր Փոցխվերաշվիլին, սակայն ի տարբերություն Թամարի, վիրուսը հաղթահարել է ցածր ջերմությամբ, տանը, ընտանիքի անդամների հետ: Հիմնականում անհանցստացնում էր հազն ու ընտանիքի անդամների առողջական վիճակը:

Ապաքինվելուց 120 օր հետո պատվաստվեց «Սինոֆարմով»: Թոշակառու բժիշկը լավ է հասկանում մարդկանց մտավախությունները, քանի որ և՛ վիրուսը, և՛ պատվաստանյութը նոր են, թեև նա ասում է, որ մարդկությունն համաճարակի դեմ կանգնելու համար պատվաստվելուց բացի այլ ելք չունի:

83-ամյա տղամարդը, ով ամբողջ կյանքը հոգ է տարել ուրիշների առողջության մասին, ասում է, որ մարդկությունը հիվանդություններից փրկվել է միայն պատվաստանյութերի շնորհիվ:
«Պատվաստանյութը մեծ փրկություն է և իմունիզացիան ունի մեծ ապագա»:

Ի տարբերություն Թամարի և Դեմուրի, Նազի Մանվելիշվիլին կորոնավիրուսի դաժանությունը անձամբ չի զգացել: Թոշակառու բուժքույրը հասցրել և ինքնապաշտպանվել է: Նրա սիրտը վիրահատված է, բողոքում է ճնշման դեմ, հաճախ անհանգստացնում է հոդացավը: Երբ պարզեց, որ չնայած առողջական խնդիրներին՝ պատվաստումն իր համար անվտանգ է, անմիջապես պատվաստվեց: Նազին ստեղծված բարդ համաճարակը կապում է տեղեկության պակասի հետ:
«Այս հիվանդությունները շատ հաճախակի էին առաջանում, բայց այնքան բարդ տիպի, ինչպիսին հիմա կովիդ19-ն է, երբեր չի եղել»:

Մեկ օրում Վրաստանում հայտնաբերված 5204 նոր դեպքից 168-ը հայտնաբերվել է Սամցխե-Ջավախքում։ Մարզպետարանի տեղեկության համաձայն, տարածաշրջանի կովիդ-կլինիկաներում բուժվում է 169 պացիենտ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երկրում կորոնավիրուսից մահացել է 551 մարդ (Նոյեմբերի 16-ի տվյալներով), վիրուսը խլել է 11 140 մարդու կյանք: Բժիշկները մտավախություն ունեն, որ սպասվող ձմռանն ու իմունիտետի անկմանը զուգահեռ իրավիճակը կվատթարանա:
| Print |