Հասարակություն
Ոչ ոք չի աջակցել բիզնես սկսելու հարցում, այս ծրագիրն ինձ օգնեց. Պողոս Բաղնիքյան
Երբ որոշեց Ախալքալաքում բիզնես սկսել, շատ հարցերի շուրջ էր տարակուսվում: Գիտեր, որ մետաղապլաստե դռներ ու պատուհաններ պատրաստելն ու համաքաղաքացիների հետ մրցակցություն սկսելը հեշտ չի լինելու: Կարծում է, որ ամենակարևորը հաճախորդների պահանջներն արագ և ժամանակին կատարելն է: «Արտադրիր Վրաստանում» ծրագրի մասին նա տեղեկացել է սոցցանցերից, որից հետո հետաքրքրվել է և դիմում ներկայացրել:

Գործակալության տվյալներով, «արտադրիր Վրաստանում» հաջողված ծրագրի բյուջեն հասցվել է 40 միլիոն լարիի, իսկ դրամաշնորհային ծրագրի վերին սահմանը ՝ 30 000 լարի է: Ծրագրի հաղթողների համաֆինանսավորումը 20 տոկոսի փոխարեն սահմանվել է 10 տոկոսով, իսկ բարձրալեռ շրջաններում հինգ տոկոսով: Պետական ծրագրից օգտվել կարող է Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի:

Ծրագրի շրջանակներում ձեռներեցները հնարավորություն կունենան դրամաշնորհ ստանալ, ինչպես արդեն ունեցած գործունեության ընդլայնման, այնպես էլ նոր բիզնես նախագծի համար:


| Print |