Հասարակություն
«Արտադրիր Վրաստանում» ծրագրով իմ ստուդիան բացեցի. Սերգեյ Ֆիդանյան
Նրանից հետո, երբ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագիրը դրամաշնորհային մրցույթ հայտարարեց, Ախալցխացի Սերգեյ Ֆիդանյանը շատ չմտածեց: Երկար տարիներ հեռուստաօպերատորությունից հետո նա որոշեց հիմնել իր սեփական ստուդիան և հայտարարությունն էլ լրացրեց ընկերների հետ։ Շուտով նրանց հետ կապ հաստատեցին և խնդրեցին գրել բիզնես ծրագիր:

Ծրագրի շրջանակներում ձեռք է բերել տեսախցիկ և բոլոր անհրաժեշտ սարքավորումները բիզնեսի ստեղծման համար: Բացի հարսանիքների, ծննդյան և այլ երեկույթների նկարահանումներից, նա հաճախորդներին առաջարկում էր նաև լուսանկարչության և մոնտաժային ծառայություններ։ Ստուդիայում հատուկ անկյուն է կազմակերպել, որտեղ երեխաներին ինչպես առանձին այնպես էլ ընտանեկան լուսանկարներ էր առաջարկում։ Որակի և ժամանակին սպասարկման շնորհիվ հաճախորդների թիվը օրեցօր ավելանում էր։

2015 թվականից մինչև 2020-ը սկսած բիզնեսն աստիճանաբար զարգացնում էր, գոհ էր արդյունքից, թեև համաճարակը, ինչպես շատ ուրիշների, նաև նրա կյանքը փոխեց ։ Այնուամենայնիվ, պետական ծրագրով նախատեսում է կրկին զարգացնել ժամանակավոր կասեցված բիզնեսը։ Գաղափարն արդեն մտածված է, և նա հույս ունի, որ ուղարկված գաղափարը «Արտադրիր Վրաստանում» կրկին անգամ կգնահատվի:

| Print |