Հասարակություն
«Ինչպես դիմանամ, 4 ամիս է, որդիներիցս լուր չունեմ»,- 82-ամյա մայրը Վալեից

Ուկրաինայի պատերազմը փոխեց Վալեում ապրող Պոզոյանների ընտանիքի առօրյան: 82-ամյա ամուսինները երկու ամիս է՝ ոչինչ չեն լսել Ուկրաինայում ապրող իրենց որդիների մասին։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդրն ու Սլավիկը տեղափոխվում են Դոնբաս։ Նրանք վերջին անգամ խոսել են իրենց ծնողների հետ մարտի սկզբին: Հեռախոսը տարեցները ձեռքից բաց չեն թողնում, թեպետ երեխաների մասին մինչ օրս ոչինչ չեն լսել։

Որդիներից երկուսը 30 տարուց ավելի է, ինչ ապրում են Ուկրաինայում, իսկ մեկը՝ Ռուսաստանում։ Եղբայրների հետ կոպ հաստատել չի կարողանում նաև Վորոնեժում ապրող ավագ որդին: Ծնողներն ամեն անցնող մեքենայի ձայնից դուրս են գալիս, երկար նայում շուրջբոլորն ու հուսահատ մտնում տուն:
| Print |
თეგები: պատերազմ / Պոզոյաններ /