Հասարակություն
Գործազրկություն և բարձր գներ՝ բնակչության 53%-ի կարծիքը
Վրաստանի բնակչության շրջանում IRI-ի կատարած հետազոտության համաձայն՝ բնակչության 53%-ը կարծում է, որ երկրի գլխավոր խնդիրը գործազրկությունն ու տնտեսությունն է։ 46%-ը կարծում է, որ ամենամեծ մարտահրավերը կյանքի արժեքն է և բարձր հարկերը, հաջորդում է աղքատությունը, որի շուրջ քվեարկել է բնակչության 16%-ը:

Նշենք, որ կրթությունը երկրի կարեւոր խնդիրն է բնակչության 6%-ի, իսկ առողջապահությունը՝ 4%-ի համար։

Մարտահրավերներից մեկը փոքր բիզնեսի խթանումն է, այս առումով քվեարկում է բնակչության 3%-ը։

Մոտավորապես նույն ցուցանիշն է մարզերում: Այստեղ էլ բնակչության հիմնական մասը, այսինքն՝ 38%-ը կարծում է, որ հիմնական խնդիրը գործազրկությունն է և տնտեսությունը, իսկ 35%-ը նշում է բարձր գները։

Նաև մարզերում կարծում են, որ իրենց քաղաքների հիմնական խնդիրը ենթակառուցվածքներն ու ջրամատակարարումն են՝ ենթակառուցվածքների օգտին քվեարկում է 22%-ը, իսկ ջրամատակարարման՝ 13%-ը։
| Print |