Վավերագրական ֆիլմ
«Սովորում եմ, որ սովորեցնեմ»,- ուսուցչուհի Սամցխե-Ջավախեթիից
«Սովորում եմ, որ սովորեցնեմ»,- ասում է 63-ամյա Մարինա Բրոյանը, ով երեք առարկա է դասավանդում երկու դպրոցներում և չնայած զբաղվածությանը, անձամբ էլ չի դադարում սովորել։ Շաբաթը երկու օր գնում է Վարեւան գյուղ։ Ուսուցչուհին անցնում է 70 կիլոմետր, ավագ դպրոցի աշակերտներին դասեր տալու համար։

«Առաջին իրավունքը կյանքի իրավունքն է. Երկրորդը՝ կարծիք հայտնելու իրավունքն է, բայց այնպես, որ կոպտորեն չվիրավորես ուրիշների շահերը»,- քաղաքացիական կրթության դասերը Մարինա Բրոյանը սկսում է ՝ բացատրելով աշակերտներին իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Մի քանի տարի առաջ այս թեման նրա համար նույնքան նոր էր, որքան երեխաների և ծնողների համար: Ուսուցչուհին ասում է, որ բազմաթիվ փորձեր են պահանջվել մայրերի թերահավատ վերաբերմունքը փոխելու և ուսումնական գործընթացում նրանց ներգրավվածությունն ավելացնելու համար։

«Քաղաքացիական կրթության առարկայում 2008 թվականից առաջին ծիծեռնակները մենք էինք՝ պատմության ուսուցիչներս: Բազմաթիվ վերապատրաստումներ ենք անցել վրացերեն լեզվով և մինչ օրս սովորում ենք: Չկա այնպիսի շաբաթ, որ 2-3 թրենինգ չունենանք»:

Մարինա Բրոյանն արդեն 22 տարի է, ինչ ապրում է Ասպինձայի Դամալա գյուղում և դասավանդում է պատմություն։ Վերջին երեք տարիներին սկսել է աշխատել նաեւ Ախալքալաքի Վարեւանի գյուղի դպրոցում։ Կիրակի երեկոյան գնում է Ջավախեթի, վերադառնում երեքշաբթի՝ աշխատանքային օրվա ավարտին։ Չորեքշաբթի օրվանից Դամալայի դպրոցում ունի պատմության, քաղաքացիական կրթության և ռուսաց լեզվի դասընթացներ։

Ֆիզիկա-մաթեմատիկայի մասնագետը հումանիտար առարկաների ուսուցիչ դարձավ այն ժամանակ, երբ պատմության ուսուցիչը թողեց իր աշխատանքը Վալեի երկրորդ դպրոցում, և Մարինան ստիպված եղավ փոխարինել նախկին դասվարին։ Քաղաքացիական կրթություն առարկան վրացական դպրոցներում ավելացվել է 2008 թվականին, որի ուսուցումը նույնպես վստահվել է Մարինային։

Երբ նա որոշեց ստանալ կարգավիճակ, քաղաքացիական կրթության ուսուցչի քննությունները հայոց լեզվով չէին, ուստի 2015 թվականին նա պետք է հանձներ ռուսաց լեզվի և գրականության քննություն, այսպիսով նա դարձավ ռուսաց լեզվի ուսուցիչ։

«Սիբիրում համալսարանն ավարտել եմ ռուսերենով, դրա համար էլ ռուսերեն քննություն հանձնեցի, ստացա 10 միավոր ու դարձա ավագ ուսուցիչ։ Հաջորդ տարի պատրաստվում եմ անցնել եւ հուսով եմ, որ քաղաքացիական կրթություն առարկայից էլ կունենամ ավագ ուսուցչի կարգավիճակ»։

2012 թվականին, երբ Մարինան ինքն էլ շատ բան սովորեց նոր առարկայի մասին, Դամալայի դպրոցում ստեղծեց քաղաքացիական դաստիարակության ակումբ։ Աշակերտների հետ սկսեց փոքր նախագծերի իրականացումը։ Այսպես դասասենյակը համալրվեց կահույքով, էկրանով, պրոյեկտորով, աուդիո-վիդեո սարքավորումներով։ Քաղաքացիական կրթության ուսուցչուհին հիմա սպասում է հերթական մրցույթի պատասխանին։

«Կա հիվանդությունների՝ տուբերկուլյոզ, շաքարախտ, ՁԻԱՀ, քաղցկեղի վերաբերյալ փոքր դրամաշնորհների նախագիծ։ Նախագիծն անվանել ենք «Անվտանգության դեսպաններ»։ Բյուջեում գրել եմ, որ հաղթելու դեպքում շերտավարագույրներ են պետք, քանի որ չունենք վարագույրներ, գրենական պիտույքներ և ձայնի ուժեղացուցիչ։ Փոխարենը մենք պետք է հանդիպենք բժիշկների և փորձագետների հետ։ Մենք պետք է գրքույկներ պատրաստենք, աշակերտները պետք է հետազոտություն անցկացնեն բնակչության շրջանում։ Նախագիծը հաղթելը մեզ համար նշանակում է ռեսուրսներ ձեռք բերել գրասենյակի համար»։

Բացի մրցույթներում բարձր մրցակցությունից, Մարինան և նրա սաները ստիպված են դիմակայել բազմաթիվ մարտահրավերների: Հիմնական դժվարությունը պետական լեզվի իմացությունն է: Հայալեզու դպրոցում դասագրքերը գրված են հայերենով, ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով, թեև թրեյնինգները, նախագծերն ու գիտաժողովներն անցկացվում են միայն վրացերեն լեզվով:

«Ճիշտ է, Վրաստանը մեր հայրենիքն է, վրացերենը մեր երկրորդ լեզուն է, պետք է իմանանք, բայց աշակերտների համար դժվար է, քանի որ վրացերենով չեն շփվում, իսկ վրացերեն են սովորում միայն դպրոցում։ Լավ են հասկանում, բայց դժվարանում են խոսել։ Ես էլ, վրացերենի ուսուցիչն էլ, օգնում ենք վրացերեն լավ թարգմանել ու սխալներ չթողնել։ Ինտեգրված դասեր եմ անցկացնում վրացալեզու դպրոցների հետ»:

Երեք առարկայի ուսուցչուհին լավ է տիրապետում պետական լեզվին: Չնայած սրան, նա վերջերս ավարտել է ուսումը Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցում, որտեղ էլ ավելի է խորացրել վրաց լեզվի իմացությունը։ Այժմ Դամալայի հանրակրթական դպրոցում նա միակն է, ով պետական լեզվին տիրապետում է B+ մակարդակով։ Նա չի դադարում սովորել ու զարգանալ, ասում է, որ այլ կերպ չի կարող հասնել ժամանակակից չափանիշներին։ Սկսում է սովորել դասերից հետո, հիմնականում ուշ գիշերը։

«Եթե ուզում եմ առաջադիմել իմ կարիերայում, եթե ուզում եմ լավ ուսուցիչ դառնալ, ապա պետք է անցնեմ այս ճանապարհով։ Դասը հայերեն է, բայց դրանից բացի վրացերեն սովորելու շատ թեմաներ կան։ 200 ժամ անցկացրել եմ Ժվանիայի դպրոցում, հետո հանձնել եմ քննությունը։ Եթե ուզում ես վարժ տիրապետել պետական լեզվին, պետք է սովորես այն»:

Մարինա Բրոյանի համար աննկատ չմնաց վիճակագրությունը, ըստ որի՝ Սամցխե-Ջավախեթիի ոչ վրացական դպրոցների մեծ թվով աշակերտներ դպրոցն ավարտելուց հետո մեկնում են Ռուսաստան կամ Հայաստան, և կամ ընդհանրապես չեն շարունակում ուսումը։ Ուսուցիչն ասում է, որ այս հարցերի շուրջ անընդհատ խոսում է ոչ միայն դիմորդների, այլեւ նրանց ծնողների հետ ու հայտնում արտերկիր մեկնելու այլընտրանքների մասին։

«Օրինակ՝ վաղ ամուսնության մասին դասեր ու միջոցառումներ ենք ունեցել։ Թբիլիսիից փաստաբան ենք հրավիրել, մայրերին էլ ենք հրավիրել ու բացատրել, որ մեր երկիրը շատ լավ ծրագիր ունի՝ 1+4, ոչ վրացալեզու դպրոցների համար։ Ծնողներին բացատրեցի, որ եթե աշակերտը լավ սովորի տասներկուերորդ դասարանում, ապա նա կընդունվի այս ծրագրով և 5 տարի անվճար կսովորի։ Դուստրս նույնպես այս ծրագրով սովորել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ։ Հիմա մի դասարանից հինգ աշակերտ ունենք, լրիվ ֆինանսավորմամբ են ընդունվել բժշկական համալսարան։ Ի վերջո, շատերն այլեւս չեն գնում Հայաստան ու ուսումը շարունակում են Վրաստանում»։

Մարինա Բրոյանի սաները դառնում են հաջողակ բժիշկներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, իրավաբաններ։ Ոմանք՝ Վրաստանում, մի մասը՝ արտասահմանում։ Եթե հարցնեք քաղաքացիական կրթության ուսուցչուհուն, ապա հաջողությունը կախված է ոչ միայն լավ կրթությունից, այլև բարձր սոցիալական պատասխանատվությունից: Իր դասընթացները Մարինա Բրոյանը սկսում է հենց այս տողերով:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.