Նորություններ
Վրաստանում կարգելվի չփաթեթավորված թութունի վաճառքը
Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ են մտել, ըստ որոնց նոյեմբերի 21-ից կարգելվի չփաթեթավորված ծխախոտային ցանկացած ապրանք։

Այս մասին հաղորդել է երկրի եկամուտների ծառայությունը՝ պաշտոնական էջում։ Մասնավորապես՝ կարգելվի ծխախոտային չփաթեթավորված հումքի, այդ թվում նաև կալյանի գլանակների թութունի, ինքնաշեն գլանակների իրացումը։

Նշված ապրանքի իրացումը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե փաթեթավորված է 50 կամ 100 գրամանոց փաթեթներով և ունենա ակցիզային դրոշմանիշ։ Յուրաքանչյուր տուփի վրա պետք է լինի բժշկական նախազգուշացում։ Պետք է պահպանվեն նաև Վրաստանի Ծխախոտի մասին օրենքի այլ պահանջներ։ Նոյեմբերի 21-ից արգելվելու է նաև էլեկտրոնային սիգարետների հեղուկների իրացումը։

Օրենքը շրջանցելու համար տուգանք է սահմանվել 2000 լարի (673 դոլար), իսկ երկրորդ խախտման դեպքում՝ 4000 լարի (ավելի քան 1,3 հազար դոլար)։
| Print |