Լուրեր
#1 Մանկապարտեզի սաները տարբեր մանկապարտեզներ կտեղափոխվեն
Քաղաք Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում գտնվող №1 մանկապարտեզի կառույցի վերականգնման աշխատանքները շարունակվում են:

Ծրագրի սահմաններում ամբողջովին փոխվում են կառույցի ներքին հաղորդակցությունը, դռները, պատուհանները, ամբողջությամբ կվերանորոգվի երեխաների համար նախատեսված սենյակները, երաժշտության դահլիճը, խոհանոցային տարածքը, կկառուցվեն վարչական և այլ անհրաժեշտ սենյակներ, ինչպես նաև կտեղադրվի կենտրոնական ջեռուցման նոր համակարգ: Բացի այդ, նախագիծը նախատեսում է շենքի ճակատային վերականգնում, բակային հարմարություններ և մանկական խաղահրապարակի կառուցում:


Անցած դարի սկզբներին կառուցված շինությունը, որը մանկապարտեզի տարածքի համար ճարտարապետականորեն անհամապատասխան էր, այս տարի առաջին անգամ կապիտալ կվերանորոգեն: Ծրագիրը 499 999 լարիով ֆինանսավորվում է տարածաշրջաններում իրականացվող տարբեր նախագծերի հիմնադրամից:

Աշխատանքների ավարտից հետո, մանկապարտեզ կհաճախի 4 խումբ: Ապահովված միջավայրում՝ մանկապարտեզում 120 երեխա կկարողանա ձեռք բերել նախադպրոցական հմտություններ:

| Print |