Վրաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 179.8 լարի
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1 179.8 լարի:
„Geostat“-ի տվյալներով, նախորդտարվա սույն ժամանակահատվածի համեմատ, միջին ամսական աշխատավարձը մեծացել է 76.3լարիով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատավարձերի աճ նկատվել է գրեթե բոլոր ոլորտներում:
Համեմատաբար բարձր աշխատավարձեր գրանցվել են հետևյալ ոլորտներում.
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն - 2 393.6 լարի;
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն - 1 900.4 լարի;
Տեղեկատվություն և հաղորդակցություն - 1 806.4 լարի;
2019 թվականի երկրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը 913.5 լարիով, իսկ տղամարդկանցինը - 1 419.8 լարիով սահմանվեց: Համապատասխանաբար աշխատավարձերի տարեկան աճը կազմել է 69.1 և 85.9 լարի:
Ըստ գործունեության տեսակի, տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձին: