Լուրեր
1 տարվա ընթացքում հացը 10.8%-ով; միսը - 12.6%-ով; իսկ ծխախոտը - 29%-ով թանկացել է

Վրաստանի վիճակագրության ազգային  գործակալության տվյալների համաձայն,   անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գները նշանակավոր աճել են։ Մասնավորապես բարձրացել է հացը-10.8%-ով; միսը - 12.6%-ով; կաթը, պանիրը և ձուն- 14.6%-ով, իսկ ծխախոտը - 29%-ով։

Վիճակագրության տեղեկությամբ, 2019 թվականի Սեպտեմբերին անցած ամսի համեմատ, ինֆլացիայի մակարդակը  ամիսների հաշվով Վրաստանում կազմում է 1.7 տոկոս, իսկ տարեկանը՝ 6.4։ Անցած տարվա համապատասխան ամսվա համեմատ, գներն աճել են 5.7 տոկոսով։
| Print |