Լուրեր
Նինոծմինդայում տղամարդը և կենդանիները հավանաբար մահացել են կայծակի հարվածից

 

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղ Սամեբայում,  վրացի սահմանապահները սարերում գտել են մահացած տղամարդու և սատկած կենդանիների:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Նախնական տվյալներով, հովիվը մահացել է կայծակի հարվածից:

Նինոծմինդայի քաղաքապետն ասում է, որ տղամարդը տեղացի չէր: Նա կենդանիներին այլ տարածաշրջանից բերել էր գյուղի սարը:

«Քանի որ տեղացի չէր, շատ տեղեկություններ չունենք:  Այնտեղ անկբնակելի մաս է, ուստի ոչ ոք լսել չէր կարող: Սահմանապահներն են գտել: Չգիտենք որքան կենդանի ուներ տարած և որքանն են սատկել: Այն էլ անհայտ է, թե ինչպես է եղել, որ տղամարդն էլ է մահացել, կենդանիներն էլ են սատկել»,- ասում է Անիվարդ Մոսոյանը:

Ներքին Գործերի նախարարությունը հետազոտությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է «հասցնել ինքնասպանության»։

| Print |