Լուրեր
Գյուղ Վարխանում, տանը, տղամարդը այրվել է
Ադիգենի գյուղ Վարխանում, Ռ.Մ.-ի տանը առաջացած հրդեհի հետևանքով մահացել է 54-ամյա տղամարդը:

Կրակը Ադիգենի մունիցիպալիտետում առաջացել է Նոյեմբերի 24-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության անձնակազմը և հրշեջ-փրկարար ջոկատը  տղամարդուն այրված են գտել: 

Ըստ տեղացիների, 54-ամյա տղամարդը ապրում էր մենակ:

«Ապրում էր փոքր փայտե տան մեջ: Հրդեհը առաջացել է հավանաբար ծխախոտից: Շուտ բռնկվեց, հոսանք էլ չուներ տանը: Բարի, լավ մարդ էր: Լավ կին և երեխաներ ուներ, բայց նրանց մոտ չէր մնում: Որդուն Աբասթուման էր տանում, իսկ նա կրկին վերադառնում Վարխան»,- ասում են գյուղում:

Դեպքի վայրում աշխատում էր Ադիգենի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Կրակը շուտ են հանգցրել:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում: Հանցանքը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:

| Print |