Լուրեր
Երրորդ օրն առանց խմելու ջրի

 

Ախալցիխեում խմելու ջրի խողովակը դեռ չեն վերանորոգել: «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» աշխատակիցները երեք օր անընդմեջ աշխատում են Ախալցիխեի կենտրոնական այգում: Չնայած սրան, Ախալցիխեի 9 փողոցներում խմելու ջուր դեռ չի մատակարարվում:  Ընկերությունում չգիտեն, թե երբ կլուծվի այս խդնիրը:

Խմելու ջրի խողովակը վնասվել է նոյեմբերի 26-ին: Ընկերության աշխատակիցները դեպքից հետո աշխատում են վերանորոգման ուղղությամբ: Ըստ Բեսիկ Փիլաուրիի, 6մ տարածքում գործող խողովակը պետք է փոխվի:

Առանց խմելու ջրի մնացել է 1 317 տուն:



| Print |