Լուրեր
Ասպինձայում ամանորյա միջոցառումներ չեն ացնկացվի
Դեռահաս՝ Թամազ Նեմսաձեի մահվան պատճառվ, Ասպինձայում ամանորյա միջոցառումները չեղարկվել են: Այս մասին հայտարարությունը տարածում է Ասպինձայի քաղաքապետարանը: 

«Ասպինձայում, Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով վնասված 13-ամյա դեռահաս՝ Թամազ Նեմսաձեն երեկ, դեկտեմբերի 29-ին մահացել է:

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը խորին ցավակցում է նրա ընտանիքին:

Վերոնշյալ ողբերգության պատճառով, դեկտեմբերի 31-ին, Ասպինձայի մունիցիպալիտետում ծրագրված ամանորյա միջոցառումները չեղյալ են հայտարարվում»
,- ասվում է հայտարարությունում: 




| Print |