Լուրեր
Ավտովթար Փարեխայում - կա զոհ
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Մոտ 55 տարեկան տղամարդը, հավանաբար սրտի կաթվածի հետևանքով վատացել է և բախվել հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոմեքենային: 

Դ.Չ.-ն տեղում մահացել է: Երկրորդ մեքենայի վարորդին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: 


Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի կապող ճանապարհահատվածին:  Բեռնատար և թեթև մեքենաները բախվել են միմայնց: 


Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում:
| Print |
თეგები: ավտովթար / մահ / Փարեխա /