Լուրեր
Ախալցիխեից COVID19 -ի ևս 12 թեստ են ուղարկել լաբորատորիա
Բակուրիանի հյուրանոցում տեղավորված 26 անձանց և Ախալցիխեի հյուրանոցից 41-ի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Կլինիկա «Իմեդիում» մինչ այժմ սպասում են մեկ անձի պատասխանի: 

Ընդհանուր, կովիդվարակված տղամարդու հետ շփում ունեցող 67 քաղաքացու կովիդ19-ի թեստի պատասխանները բացասական են: 

Թեստերի հետ զուգահեռ, դեռ շարունակվում են տղամարդու հետ շփում ունեցող մարդկանց որոնողական աշխատանքները: 

Սեպտեմբերի 19-ին, ևս 12 անձ թեստավորել են և նմուշներն ուղարկել Լուգարի լաբորատորիա: 




| Print |