Լուրեր
Ախալցիխեում պատվաստումները սկսվում են
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվում են: Հատուկ կայք-էջում իմունիզացման գրանցումը սկսվում է ապրիլի 16-ից: 

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով - BOOKING.MOH.GOV.GE

Բժշկական հաստատությունից ասում են, որ պատվաստման գործընթացը կմեկնարկի հավանաբար, ապրիլի 20-ից: 

Այս փուլում պատվաստվել կարող են բուժանձնակազմի անդամներն ու 55 տարեկանից բարձր անձինք:

Նշենք, որ AstraZeneca/Oxford պատվաստանյութի 1 400 չափաբաժին Սամցխե-Ջավախքում ստացել են մարտի 14-ին: Պատվաստումները «Իմեդի» կլինիկայում սկսվել էր մարտի 15-ից, սակայն մարտի 18-ին, Մեգի Բաքրաձեի մոտ պատվաստումից հետո հավանաբար, առաջացավ անաֆիլակտիկ ցնցում և նա մահացավ, գործընթացն ընդհատվեց:

Տարածաշրջանում պատվաստվել է 26 քաղաքացի:
| Print |