Լուրեր
Վթար Ախալքալաքում
Ախալքալաքի ելքի մոտ տեղի ունեցած ավտովթարից մեկ անձ է տուժել: Աղմաշենեբելի կենտրոնական փողոցում, Ford Transit- ի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, ինչի արդյունքում նախ բախվել է Fiat առաքիչ մեքենային, անուհետև բախվել է բետոնե էլեկտրասյանը:

«Մեկ մեքենայի վարորդը վնասվել է, անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, բայց որքան գիտեմ, լուրջ բան չկա»,- ասում է ականատեսը:

Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը կայուն է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչ այժմ սպասում ենք ՆԳՆ-ի պատասխանին, թե որ հոդվածի համաձայն է սկսվել հետաքննությունը:
| Print |