«Առաջիկա երեք ամիսները կրիտիկական կլինեն»,- ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Թեդրոս Ադանոմ Գեբրեսիուսը ասում է, որ համաճարակի ավարտը դեռ հեռվում է: Ինչպես հաղորդում է Reuters- ը, նա այդ մասին ասել է Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Կազմակերպության ղեկավարը ևս մեկ անգամ խոսեց կորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար հասանելիության կարևորության մասին:
«Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը կարևոր է Covid-19 համաճարակի դադարեցման համար: Առաջիկա երեք ամիսները կրիտիկական ժամանակաշրջան կլինեն համաճարակի դեմ պայքարելու նախապատրաստման և ճիշտ արձագանքման համար: Հաշվի առնելով 3.5 միլիոն մահացության դեպքերը, համաշխարհային տնտեսության մոտ 22 տրիլիոն դոլարի կորուստն ու համաճարակային իրավիճակի սրման նոր տարբերակների առկայությունը, պարզ է դառնում, որ վիրուսի ավարտը դեռ շատ հեռու է», - ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը:
Նա վստահեցնում է, որ ճիշտ քաղաքական կամքը կօգնի վերջ դնել համաճարակին: