Լուրեր
«350 000 մարդու համար «Ֆայզերի» չափաբաժին ունենք»,- Գամղրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեի խոսքով, «Pfizer» պատվաստանյութի այն չափաբաժինը, որը դեռ ամրագրված չէ, կհերիքի ևս 350 000 մարդու: Նա կոչ արեց բնակչությանը ժամանակին հասցնել գրանցվել: 

Գամկրելիձեի խոսքով ՝ «Pfizer»-ով պատվաստման գործընթացը սկսելուց ի վեր, երկրում ներդրվել է ավելի քան կես միլիոն չափաբաժին, ինչը նշանակում է, որ այս պատվաստանյութը Վրաստանում ամենապահանջվածն է:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը նշում է, որ առկա դեղաչափերը վերջնաժամկետ ունեն մինչեւ նոյեմբերի վերջ:
| Print |