Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 033 թեստ, այստեղից 38 545-ը՝ հակագենի արագ թեստով և 13 488-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 11,57%, վերջին 14 օրը –9,78%, վերջին 7 օրը – 10,46%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 761 067 դեպք: Ապաքինվել է ևս 3 792 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 696 921:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 10 584 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 2 010 783 մարդ, օրական՝ 5 254:
Կարանտինի ռեժիմում է 54 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 808-ը:
Իրավիճակի վերահսկման համար, դեկտեմբերի 1-ից կգործարկվի այսպես կոչված կանաչ անձնագրի հայեցակարգը։ Մարդը կանաչ կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստվել է, երկու անգամ, ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել է կորոնավիրուսով։ «Կանաչ անձնագրի» պահանջը գործում է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: