200 լարի հավելավճար պատվաստված 50-ից բարձր անձանց համար
Պատվաստման համար նախատեսված 200 լարի հավելումը կշարունակվի հունվարին, իսկ տարիքային շեմը 60-ից կկրճատվի մինչև 50 տարեկան,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
«Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ հունվարին կշարունակվի խրախուսման ծրագիրը, որը ներառում էր 200 լարի խրախուսանք 60 տարեկանից բարձր անձանց համար։ Ահա ևս մեկ նորություն։ Տարիքային շեմը կիջեցվի մինչև 50 տարեկան։ Սա Համակարգող խորհրդի որոշումն է։
Միևնույն ժամանակ բյուջեից բավականաչափ գումար է հատկացվում, որը կբավականացնի 50 տարեկանից բարձր բոլոր մարդկանց, 200 լարի խրախուսում ստանալու համար»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։