Լուրեր
Սամցխե-Ջավախքում անկանոն որսորդության փաստեր են բացահայտվել
Բնապահպանական վերահսկողության վարչության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները բացահայտել են անկանոն որսորդության 2 դեպք՝ Ախալցիխեում և Ասպինձայում: Նրանք զբաղվել են որսորդությամբ առանց Վրաստանի ՆԳՆ համապատասխան մարմնի կողմից տրված որսորդական հրացան պահելու և կրելու իրավունքը հավաստող փաստաթղթերի։

Որսորդական գործիքները առգրավվել են։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Բնապահպանության վարչությունը քաղաքացիներին կոչ է անում, օրենքի խախտում նկատելու դեպքում զանգահարել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 153 (առանց ինդեքսի, զանգը անվճար է, անանունությունն ապահովված է), որպեսզի վարչության համապատասխան շրջանային դեպարտամենտը անհապաղ արձագանքի։

Բնապահպանության վարչության աշխատակիցները, որսորդության սեզոնի շրջանակներում, որսորդության կանոնների խախտման բացահայտման և անօրինական որսորդության կանխման նպատակով, Վրաստանի մասշտաբով անցկացնում են 24-ժամյա ուժեղացված հսկողություն։
| Print |