Լուրեր
Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ

 

Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Փետրվարի երկուսին, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Մասնավորապես, ժամը 13:00-ից մինչև 15:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Կարտիկամ, Կուլիկամ, Կորխ, Բուզավեթ գյուղերը: Հոսանք չի լինելու նաև Ախալքալաքում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

 

| Print |