Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մարդ է մահացել
Ադիգենի մունիցիպալիտետում 60-ամյա տղամարդ է մահացել կորոնավիրուսից. Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչակազմի տվյալներով՝ Covid 19-ից մինչ այժմ տարածաշրջանում մահացել է 205 մարդ։

Անցած գիշեր Սամցխե-Ջավախքում ևս 63 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Տարածաշրջանում Covid 19-ի հաստատումից մինչ օրս գրանցվել է ընդհանուր առմամբ 29800 վարակված։

Վարակման դեպքերն ըստ քաղաքապետարանների՝
  • Ախալցիխե- 19;
  • Բորժոմի- 16;
  • Ադիգենի- 10;
  • Ասպինձա- 8;
  • Ախալքալաք- 7;
  • Նինոծմինդա- 3.
Այս պահին մարզում ինքնամեկուսացման մեջ է 657 մարդ:
| Print |
თეგები: Covid 19 / Ադիգենի / մահ /