Լվովում ռազմաբազայի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ
Լվովի շրջանում, Յավորովի ռազմաբազայի վրա Ռուսաստանի ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 57-ը։ Այդ մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն՝ հիմնվելով Լվովի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկիի վրա։
Նրանք այս պահին փորձում են մարել ռազմաբազայի տարածքում բռնկված հրդեհը։
Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝ բազայի ուղղությամբ կրակել են ավելի քան 30 հրթիռ։ Ռազմաբազայի տարածքում մոբիլիզացված են շտապօգնության մեքենաներ։